Արագածոտնում գազաֆիկացման աշխատանքները կատարվել են, բայց գազը չեն միացնում. «Ժողովուրդ»
Հայաստանի Արագածոտնի մարզի թվով 12 համայնքներում դեռևս երկու տարի առաջ իրականացվել են գազաֆիկացման աշխատանքներ, սակայն գյուղերի բնակիչները մինչ օրս դեռևս գազ չունեն: «Ժողովուրդ»-ը տեղեկացնում է, որ գազաֆիկացման աշխատանքներն իրականացվել են 2012 թվականից՝ նախընտրական շրջանում, միջազգային վարկային միջոցների հաշվին: Իսկ թե ինչքան գումար է ծախսվել, չի հրապարակվում:
Թերթի տեղեկություններով՝ ընդհանուր շուրջ մեկ միլիարդ դրամ է ծախսվել գազամատակարարման համար: Սակայն աշխատանքներն այն աստիճան անփույթ, իսկ թղթաբանությունն էլ այնքան խառն է իրականացվել, որ 2 տարի շարունակ պետական մարմինները չեն կարողանում «Գազպրոմ-Արմենիայի» հետ համաձայնության գալ և միացնել գյուղերի բնակչության գազամատակարարումը:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին