ԱԳՆ-ն 1 ամսում 27 միլիոն դրամի ավիատոմս է գնել. «Ժողովուրդ»
Միայն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ավիատոմսեր գնելու համար պետբյուջեի միջոցներից ծախսել է ավելի քան 27 միլիոն դրամ: Հաշվի առնելով արտաքին գործերի նախարարության գործառույթները՝ ամենևին էլ պատահական չէ, որ այս գերատեսչությունը ինքնաթիռի տոմսեր գնելու նպատակով այդքան գումար է ծախսում: Սակայն, երբ «Ժողովուրդ»-ը ուսումնասիրել է գնումների գործարքների պայմանագրերը և դրանց հիմքում դրված մյուս փաստաթղթերը, պարզվել է, որ գումարների մի զգալի մասը գոյացել է այն պատճառով, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արտերկիր մեկնել է բացառապես բիզնես կարգով:
«Ամենահամեստ հաշվարկներով այդ գումարի մոտ 30 տոկոսը ծախսվել է, որպեսզի ԱԳ նախարարը բիզնես կարգով ճանապարհորդի» ,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին