Բանկերում փոխարժեքի հետ կապված բոլոր գործարքները այսուհետ պետք է կատարվի անձնական տվյալների հիման վրա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ դրամի կտրուկ արժեզրկումից հետո ՀՀ Կենտրոնական բանկը Հայաստանի բոլոր բանկերին հրահանգել է փոխարժեքի հետ կապված բոլոր գործարքների դեպքում, անկախ դրանց չափից, լրացնել գործարք կատարող անձի անձնական տվյալները:
Նախկինում բանկերը անձը հաստատող փաստաթուղթ էին պահանջում միայն 400 հազար դրամ և ավել գործարքների դեպքում, անկախ այն բանից՝ հաճախորդը տարադրամը գնում, թե վաճառում է: Այս պահանջը ներկայումս էլ գործում է: Սակայն նորամուծությունն այն է, որ այժմ մեկ միավոր տարադրամ գնելու կամ վաճառելու դեպքում անգամ բանկի աշխատակիցները ճշտում և լրացնում են հաճախորդի անունը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ