Սամվել Ալեքսանյան. «Ուզում եմ էթամ Ամերիկա կռուգ տամ, գամ». «Ժամանակ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ ԱՄՆ դեսպանի կողմից իրեն վիզա տրամադրելու հայցի մերժման առնչվող «Ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասել է. «Ես դիմում եմ իրանք էլ չեն տալիս, ես դիմում եմ իրանք էլ չեն տալիս»:
Գործարարը տեղյակ չէ, թե ինչու իրենց վիզա չեն տրամադրում:
«Էթամ մի հատ կռուգ տամ, գամ»,-ԱՄՆ իր այցի վերաբերյալ ասել է նա:
Լրագրողի այն դիտարկմանը, արդյոք ցանկանո՞ւմ է այնտեղ բիզնես ներդրում անել Ալեքսանյանը պատասխանել է. «Ազիզ, ես պոլիտիկայով եմ զբաղվում, պոլիտիկայից հարց կա տվեք ընձի, չկա՝ մի տվեք»: