Բանկերը դրամային վարկեր չեն տրամադրում. «ՉԻ»
«Չորրորդ իշխանության» տեղեկացմամբ, բազմաթիվ բանկեր հրաժարվում են ՀՀ քաղաքացիներին դրամային վարկեր տրամադրել: Ինչո՞ւ կամ ի՞նչն է պատճառը հարցերին բանկերի ներկայացուցիչները չեն պատասխանում: ԿԲ-ն ևս չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը:
Թերթը նաև նշել է, որ քաղաքացիների շրջանում անհանգստություն կա կախված մեկ այլ՝ մի շարք բանկերի լուծարման խնդրի հետ կապված:
«Բանն այն է, որ մարդիկ տարբեր վարկային պայմանագրեր ունեն բանկերի հետ, որոնք երկարաժամկետ են: 2017 թվականին ահագին բանկեր կլուծարվեն, և հենց այդ պատճառով էլ շատերը ստիպված լինեն նոր պայմանագրեր կնքել հին գործարքների մասով: Իսկ սա արդեն անհանգստացնող է»,-գրել է թերթը: