Բաբլոյանի՝ փոխնախարարի պաշտոնին հրաժեշտ տված որդին կզբաղվի իրենց պատկանող «Արաբկիր» ԲԿ-ով. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը հիշեցնում է, որ 2014-ի սեպտեմբերին իրենք անդրադարձել էին առողջապահության փոխնախարար Արման Բաբլոյանի՝ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի որդու սպասվող պաշտոնանկությանը։
«Հրապարակ»-ը գրել էր, որ Արա Բաբլոյանը որդուն այլ գործի է ուզում տեղավորել և անգամ փոխնախարարի պաշտոնում փոխարինողին է որոշել, պաշտոնն ուզում էր փոխանցել իր վիրաբույժ ընկերոջը՝ Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Միրիջայանի որդուն։
«Նշենք, որ փոխնախարարին նշանակում է վարչապետը։ Նախօրեին թերթի գրածն իրականություն է դարձել։ Արման Բաբլոյանն ազատվել է աշխատանքից։ Նրան փոխարինողի անունն էլ նույնն է։ Իսկ Արման Բաբլոյանը, ասում են, զբաղվելու է իրենց պատկանող «Արաբկիր» ԲԿ-ով, դիմումն էլ իր կամքով է գրել։ Առողջապահության նախարարի հետ կոնֆլիկտներ չեն եղել, քանի որ նրա հայրն է շատ կադրային նշանակումների հարց լուծում՝ վարչապետի հետ համատեղ»,-գրել է թերթը։