Կալանավայրերի վարչությունը թաքցնում է մահվան դեպքերը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բարի ավանդույթ կար՝ հրապարակել ազատազրկված անձանց մահվան փաստերը։ Վերջերս, սակայն, հակառակ միտում է նկատվում։ Անցյալ շաբաթ այս հիվանդանոցում 3 մահ է գրանցվել։ 4 օրում 3 մահն արտառոց ցուցանիշ է, որը վկայում է դատապարտյալների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին։ Տեղեկությունը հերքել է ՔԿՀ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, ասելով, որ վերջին օրերին միայն մեկ դատապարտյալ է մահացել՝ Անդրանիկ Չիտչյանը։ Իրազեկ աղբյուրը, սակայն, լրացրել է մյուս երկու հանգուցյալների անունները՝ Աշոտ Մանուկյան և Համլետ Հովհաննիսյան։ Անհասկանալի է, թե ինչու է ՔԿՎ-ն պաշտոնապես ստում, մոռանալով, որ ասեղը պարկում չես թաքցնի, իսկ մարդկանց մահը՝ առավել ևս»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց