Սպորտի նախարարն իր պաշտոնի համար պարտական է բացարձակապես Գագիկ Ծառուկյանին. «Հրապարակ»
Այս օրերին ԲՀԿ-ում և դրա հետ առնչվող կառույցներում կատարվող փլուզումը դեռ չի հասել կառավարություն. Դեռևս աներեր է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ԲՀԿ-ամերձ Գաբրիել Ղազարյանը։
Ի հեճուկս իր կուսակցիների, մշտապես անհաղորդ հայացքով նախարարն այս օրերին անգամ սկսել է ժպտալ։ Երեկ «Հրապարակ»-ի թղթակցի հարցին՝ մի՞թե այս ընթացքում չի քննարկվել իրեն կառավարությունից հեռացնելու հարցը, վերջինս պատասխանել է. «բացարձակապես»։
«Մինչդեռ բոլորը գիտեն, որ նա իր պաշտոնով պարտական է «բացարձակապես» Գագիկ Ծառուկյանին»,-հավելել է թերթը: