Հարկայինը մոտ 55 միլիոն դրամի տույժ-տուգանքներ է դրել Աշոտ Աղաբաբյանի վրա
Աշոտ Աղաբաբյանի և Գագիկ Ծառուկյանի հակամարտության արդյունքում Աբովյանում հանգրվանած որոշ առևտրականների հեռանալը լուրջ ֆինանսական վնասներ է պատճառել «Հրազդան» մարզադաշտի և տոնավաճառի տնօրինությանը: Բայց դա միակ վնասը չէ, որ կրում է Գալուստ Սահակյանի կնոջ եղբայրը՝ Աշոտ Աղաբաբյանը:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, հարկային ստուգումների արդյունքում մոտ 55 միլիոն դրամի հարկային տույժ-տուգանքներ են դրվել նրա վրա: Ստուգումների արդյունքում հարկային են հրավիրվել նաև որոշ աշխատակիցներ, որոնք պարզաբանումներ են տվել: Իսկ տոնավաճառում և ստադիոնում մոտ 300 մարդ է աշխատում, որոնց մի մասն առաջիկայում ֆինանսական պատճառով հնարավոր է կրճատվի»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ