Տեր-Պետրոսյանը նո՞ր է իմացել ապրիլի 24-ի մասին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին «փուռը տալուց» և նրան Հայաստանի քաղաքական կյանքից հեռացնելու գործը հաջողությամբ գլուխ բերելուց հետո, մարտի 1-ին հրավիրված ՀԱԿ հանրահավաքի ժամանակ այս կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական «հանճարեղ» ելույթն է ունեցել և հայտարարել, որ ՀԱԿ-ը ընդդիմադիր դաշտում միայնակ է մնացել: Տեր-Պետրոսյանը, գոնե տարրական քաղաքավարությունից ելնելով, պետք է տար նաև ՀԺԿ-ի անունը, բայց նա դա չի արել, քանի որ ՀԺԿ-ն կուսակցություն, իսկ Ստեփան Դեմիրճյանին քաղաքական գործիչ չի համարում, և այդ պատճառով չի ցանկանում ավելորդ բարեկրթություն խաղալ: Մանավանդ համոզված լինելով, որ դրանից Դեմիրճյանը դժվար թե վիրավորվի և հաշիվ պահանջի: Մյուս կողմից՝ ՀԺԿ-ին մոռացության մատնելը օգնում է ընդգծելու ՀԱԿ-ի բացառիկությունը:
Բայց հայ հանրությանը Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ի բացառիկության փոխարեն, խոստացել էր պայքար ապօրինի ռեժիմի դեմ և ժողովրդավարության համար վճռական պայքար: Փետրվարի 18-ին ՀԱԿ-ի կողմից տարածված հայտարարության մեջ ասված էր, որ ՀԱԿ-ը «Շարունակելու է ապօրինի ռեժիմի հեռացման ու Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար վճռական պայքարը» և այդ նպատակով հրավիրում մարտի 1-ի հանրահավաքը: Մինչդեռ հանրահավաքում Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթից պարզ դարձավ, որ դա ոչ թե պայքարի շարունակման, այլ պայքարը դադարեցնելու հանրահավաք էր»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա երկու ամիսները հագեցած են լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանազան հանրային ծրագրերով՝ կոնգրեսի ղեկավարությունը որոշել է միառժամանակ, առնվազն մինչև ապրիլի 24-ը, զերծ մնալ զանգվածային միջոցառումների անցկացումից»:
Հարց է առաջանում՝ մի՞թե փետրվարի 18-ին ՀԱԿ նախագահը չգիտեր, որ առաջիկա երկու ամիսները հագեցած են լինելու հանրային ծրագրերով, թե՞ նրան ընդամենը մարտի 1-ի հանրահավաքից մի քանի ժամ առաջ են տեղյակ պահել դրա մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում