Քաղաքագետ. «Ստեղծվող հաջորդ ընդդիմությունը նույնպես կլինի իմիտացիոն». «Հրապարակ»
«Հրապարակ»-ը ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ զրուցել է Միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, «Ազատություն» ռադիոկայանի նախկին տնօրեն քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ:
Հարցին՝ ինչպե՞ս կբնորոշեք Հայաստանի քաղաքական դաշտը և հատկապես այն, ինչ ունենք ընդդիմադիր բևեռում, Ենոքյանը պատասխանել է. «Ընդդիմադիր դաշտում շատ բան չի փոխվել։ Եռյակ-Սերժ Սարգսյան պայքարն իրականում ներկուլիսային ինտրիգների մի շարք էր, որը Ս. Սարգսյանի և Գ. Ծառուկյանի ելույթներից և Տեր-Պետրոսյանի նամակից հետո հանրայնացավ»։
Հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն ունի՞ ապագա որպես կուսակցություն, Ա. Ենոքյանը պատասխանել է. «Կարծում եմ, որ սա այս կուսակցության վերջն է։ Ինքներդ եք տեսնում, որ մի շարք նշանային գործիչներ արդեն դուրս են գալիս կուսակցությունից, նրանցից հետ են վերցվում լրատվամիջոցները։ Պարզ չէ, թե ով և ինչու պետք է շարունակի ֆինանսավորել այս կուսակցությունը։ Կարծում եմ, որ ստեղծվող հաջորդ ընդդիմությունը նույնպես նշանակալիորեն կլինի իմիտացիոն և իշխանության կողմից մանիպուլացվող»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց