ԲՀԿ-ում չեն համակերպվում, որ կինը կարող է առաջնորդել իրենց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ գրեթե ամեն օր ԲՀԿ-ականները հավաքվում են, զրուցում, միմյանցից խորհուրդ հարցնում՝ փորձելով կողմնորոշվել, թե ի վերջո, ինչպես վարվեն՝ մնա՞ն կուսակցության շարքերում, թե՞ ԲՀԿ-ից դուրս գալու դիմում ներկայացնեն:
Թերթի տեղեկությունների համաձայն՝ այդ անձանց շարքում է նաև ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, որը ևս մտադրություն ունի հրաժարվել խոսնակի իր պաշտոնից, ինչպես նաև՝ «խզել» կուսակցության հետ իր հարաբերությունները:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ այն մարդիկ ովքեր մինչև այսօր կուսակցությունից դուրս գալու դիմում չեն ներկայացրել, սպասում են համագումարին՝ պարզելու համար, թե ինչ կհայտարարի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Թերթի տեղեկացմամբ՝ ԲՀԿ-ում դժգոհությունները մեծանում են նաև այն պատճառով, որ կուսակցությանն առաջնորդի դերում, կարծես թե, հաստատվում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: ԲՀԿ հատկապես ոչ քաղաքական հատվածը չի համակերպվում, որ կինը կարող է առաջնորդել իրենց:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: