«Չարիքը» փնտրելիս. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ամերիկացի հայտնի հրապարակախոս Դենիս Փրեյգերը խիստ քննադատության է ենթարկել Բարաք Օբամայի վարչակազմը, որն ըստ արժանվույն չի գնահատում Իսրայելի վարչապետ Նեթանյահուի պայքարը «չաիքի» դեմ։ Ըսդ որում, «չարիք» ասելով, նա խառնում է թացը չորի հետ՝ դրա մեջ ներառելով թե «Իսլամական պետությանը», թե Իրանը, որոնք ակնհայտորեն տարբեր բաներ են։ Փրեյգերի կարծիքով, կա օրինաչափություն, նրանք, ովքեր զլանում են չարիքը չարիք անվանել և ակտիվորեն չեն պայքարում դրա դեմ, անվանարկում և «սխալ են հանում» պայքարողներին։ «Սովետի» նկատմամբ որևէ ջերմ զգացում չունեմ, բայց արդյոք այդ երկրի արագ և չմտածված կազմաքանդումը միայն օգո՞ւտ է բերել աշխարհին, այդ թվում՝ Ամերիկային: Էլ մեր մասին՝ չասած: Կամ, մասնավորապես, Իրաքում այսօր ստեղծված վիճակը և այդ տարածքում նույն «Իսլամական պետության» գործունեությունն արդյոք աշխարհի և ԱՄՆ-ի համար ավելի՞ մեծ վտանգ չի ներկայացնում, քան Սադամի ռեժիմը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ