«Հմի կարանք չէ՞ դուխով իրար հետ շփվենք». Թոխմախի Մհերը՝ Ծառուկյանի խնամուն. «ՉԻ»
«Չորրորդ իշխանության» փոխանցմամբ՝ երեկ կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստի ավարտից հետո բավական բարձր էր ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի տրամադրությունը:
Նիստերի դահլիճից իջնող աստիճանների վրա նա, ողջագուրվելով Գագիկ Ծառուկյանի խնամի, ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանի հետ, ասաց. «Հմի կարանք չէ՞ դուխով իրար հետ շփվենք»:
Մինչ Գուլոյանը կպատասխաներ, պատգամավոր Գրիգոր Մարգարյանը՝ Բելլաջիոյի Գրիշը, առաջ ընկավ՝ ասելով. «ոնց որ թե կարանք»:
Թերթի լրագրողը Մուրադ Գուլոյանից փորձել է մեկնաբանություն ստանալ, թե երբվանի՞ց չէին կարողանում շփվել միմյանց հետ, ինչին ի պատասխան պատգամավորը նշել է. «Մհերը մեր հարյուր տարվա ընկերն ա, միշտ էլ շփվում ենք, հանդիպում ենք, ինքը ուղղակի կատակ էր անում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: