Ազգային ժողովի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները «նեղացել են» ղեկավարության ժլատությունից. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Մարտի 8-ին ընդառաջ Ազգային ժողովի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին «նեղացրել են»: Այս անգամ նրանց միամսյակը շնորհավորելիս ԱԺ ղեկավարությունը ժլատ է գտնվել. որոշել են պատգամավոր կանանց սուրճի բաժակներ նվիրել, իսկ աշխատակազմի իգական սեռի ներկայացուցիչներին՝ շոկոլադե սալիկներ:
Ավելի ուշ «Հրապարակը» տեղեկացել է, որ ԱԺ աշխատակազմի կանանց բաժանվել են բաժակի մեջ ծաղիկներ և ԱԺ նկարով շոկոլադե սալիկներ, իսկ այսօր պատգամավոր կանայք ընդունելության են ԱԺ նախագահի մոտ, որտեղ էլ կստանան իրենց նվերները: Մասնավոր զրույցներում ԱԺ կանայք բողոքել են, որ նախորդ տարիներին միամսյակի կապակցությամբ մեկ կամ կես աշխատավարձի չափով «պրեմիա» են ստացել, իսկ այս տարի, փաստորեն, համեստ նվերներ կստանան, մինչդեռ ակնկալիքներն ավելի մեծ էին, չէ՞ որ աշխատավարձերը բարձրացվել էին»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին