Մի շարք համայնքների ղեկավարներ ԲՀԿ-ն լքելու դիմում են ներկայացրել. «Ժողովուրդ»
ԲՀԿ-ի երեկվա արտահերթ համագումարից հետո այդ կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել մի շարք համայնքների ղեկավարներ: Մասնավորապես, քաղաքապետերից բացի՝ ԲՀԿ-ից դուրս է եկել ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Միշա Դանիելյանը: Վերջինս այդ մասին ասել է «Ժողովուրդ»-ի հետ զրույցում:
«Ես արդեն անկուսակցական եմ: Ոչ մի կուսակցության չեմ անդամագրվելու, չեմ ցանկանում»,-հայտարարել է Դանիելյանը:
ԲՀԿ-ն լքող գյուղապետերի շարքերում է նաև Արմավիրի մարզի Հացիկ համայնքի ղեկավար Արթուր Եղիազարյանը:
«Շարունակելու բան չկա: Իմաստ չկա: Ավելի լավ է որպես անկուսակցական շարունակենք գյուղապետի պաշտոնավարումը»,- ասել է Եղիազարյանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին ԲՀԿ-ն կլքի նաև Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբյանը: