«Ալիշան»-ը դադարեցրել է արտադրությունը. ՌԴ-ից պատվեր չկա, տեղական շուկայում՝ գնորդ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է, որ տևական ժամանակ է՝ երևանյան և ոչ միայն խանութներում բացակայում են «Ալիշան» ՍՊԸ-ի պահածոներն ու չրերը, որոնք շուկայում լավագույնն էին իրենց որակով: Արարատի մարզում տեղակայված այս գործարանի սեփականատերը, իրանահայ Սերժիկ Մոսեսյանն է, որն անցած տարի մեծ խնդիրների առջև կանգնեց «Հայռուսգազարդի» պատճառով: Սպառած գազի դիմաց պարտքի հավելագրման հետևանքով գործարանը մի քանի անգամ արդեն մի քանի շաբաթով դադարեցրել է արտադրությունը, քանի որ անջատված է եղել գազամատակարարումը: Գործարանի սեփականատիրոջ խոսքով, սակայն, գազամատակարարումն անջատելու որոշումն ապօրինի էր, ինչպես և գազամատակարարման դիմաց սահմանված գումարը:
Սերժիկ Մոսեսյանի խոսքով՝ գործարանի աշխատանքները սկսելու օրվանից «Հայռուսգազարդը» մշտապես 11-12 տոկոսով ավել գումար է գանձել:
Գործարարը «Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ, նախ, չեն աշխատում, քանի որ սեզոնը չէ, և հետո՝ պատվեր չունեն: