«Ժառանգությունում» շարունակում են 5 հոգով 6 երգ երգել. «Իրավունք»
«Ժառանգության» մամուլի ծառայության տարածած հայտարարության համաձայն՝ կուսակցությունը ապրիլի 2-ին համաժողով է կազմակերպում, որի ընթացքում քննարկվելու են Հայոց Ցեղասպանության և Մեծ հայրենազրկման հետևանքների վերացման թեմաները։
«Ժառանգություն» կուսակցության վարչության նիստի մասին «Իրավունքը» փորձել է մանրամասներ պարզել կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից. «Ճիշտն ասած, «Ժառանգության» վարչության նիստից ես տեղյակ չեմ, համենայնդեպս այս պահին ապրիլի 5-ին նիստ նախատեսված չէ»։
Բայց արի ու տես, որ ոչ վերջինից, ոչ էլ առաջինից տեղյակ չէր Մարտիրոսյանը, քանի որ համաժողովի մասին էլ նշել է. «Չեմ կարող ասել, ավելի ճիշտ կլինի դա մամուլի խոսնակից հարցնեք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: