«Ժառանգության»՝ ապրիլի 2-ի կայանալիք համաժողովին Արմեն Մարտիրոսյանին չեն հրավիրե՞լ. «Իրավունք»
«Ժառանգության» մամլո ծառայության տարածած հայտարարության համաձայն՝ կուսակցությունը ապրիլի 2-ին համաժողով է կազմակերպում: Սակայն «Իրավունք»-ը պարզել է, որ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկություն չունի համաժողովի մասին: Նա հորդորել է այդ հարցով զրուցել մամլո խոսնակի հետ:
Թեմայի շուրջ թերթը զրուցել է «Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանի հետ:
-Պարոն Սանասարյան, ապրիլի 2-ին նախատեսված համաժողովը, ի վերջո կուսակցության նախաձեռնությու՞նն է, թե՞ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանինը:
-«Ժառանգություն» խմբակցությունն է նախաձեռնել, քանի որ սա Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունն է, բայց պիտի խնդրեմ, որ այդ մասին տիկին Փոստանջյանի հետ խոսեք:
-Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ Ձեզ դիմեմ այս հարցով, իրականում ուզում ենք հասկանալ՝ այս համաժողովը «Ժառանգություն» կուսակցության հետ կապ չունի՞, թե այլ խնդիր կա:
-Սա Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունն է:
-Բայց համաժողովի մասին կուսակցությունն է հաղորդագրություն տարածել:
-Այո, բայց նախաձեռնողը Զարուհի Փոստանջյանն է, ով կուսակցության կողմից է ներկայացվել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: