Սեֆիլյանն աստիճանական սրբագրում է իր քայլերը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ն անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Հիմնադիր խորհրդարանի» գործունեությանը՝ գրել է. «Սեֆիլյանի քայլերում մենք տեսնում ենք իր հայտարարությունների աստիճանական սրբագրում։ Մինչ Բերձորի դեպքերը հայտարարում էին, թե 100-ամյակը դիմավորելու են առանց ռեժիմի։ Բերձորից հետո հայտարարեցին, որ ռեժիմը հեռացնելու են ոչ թե մինչ ապրիլի 24, այլ ապրիլի 24-ից հետո։ Սա արդեն իսկ մեկ և կարևոր սրբագրում էր։ Մեկ այլ սրբագրում էր կատարվեց բանկերի հետ կապված հայտարարության առնչությամբ։ Սեֆիլյանը ստիպված եղավ մեկնաբանել, որ ինքը կոչը չի արել ընդհանրապես չկատարել վարկային մարումներ, այլ կոչ է արել բոյկոտել վարկերը մի քանի օր, մինչ ռեժիմը հեռանա։ Դե կներեք, մուկնուկատու հո չե՞նք խաղում»:
Հետգրությամբ թերթը հավելել է. «Հիմնադիր խորհրդարանն իր կողմնակիցներին կոչ է արել ապրիլի 24-ին Էրեբունի թանգարանի տարածք գալ ուսապարկով ու մի քանի օրվա ուտելիքով։ Շշմեցուցիչ է ուղղակի։ Տղեք, դուք ոչ թե Լիսագորի բարձունքն եք գրոհում, այլ Երևանը, որտեղ ամեն քայլափոխի սուպերմարկետ կա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: