Ֆինանսական խնդիրների պատճառով Ուրիխանյանը վաճառքի է հանել սեփական օգտագործման ավտոմեքենան. «Իրատես de facto»
«Իրատես de facto»-ն` «Ասում են…» խորագրի ներքո գրել է. «Գագիկ Ծառուկյանին ամենևին դուր չի գալիս, որ իր անունը կապում են Տիգրան Ուրիխանյանի նորաստեղծ կուսակցության հետ: Ավելին` Ուրիխանյանն այս փուլում բավականին լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և, որոշ տեղեկությունների համաձայն, նույնիսկ վաճառքի է հանել սեփական օգտագործման ավտոմեքենան` կայքերից մեկում այդ մասին հայտարարություն տալով, որպեսզի հոգա իր կուսակցության ծախսերը: Ասում են նաև, թե, ճիշտ է, Ուրիխանյանի հայրը Ռուսաստանում բիզնես ունի, սակայն ոչ այնքան շոշափելի, որ քաղաքական «տանիք» ապահովի որդու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց