Ճոյտը պատրաստվում է նոր ֆիլմ նկարել. «Ժողովուրդ»
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, նախօրեին ազատ է արձակվել: Նա կալանավորվել էր փետրվարի 2-ին՝ խոշոր չափերի հարկերից խուսափելու մեղադրանքով: Հ. Հակոբյանն, ինչպես հայտնի է սկսել է իր ուժերը փորձել կինոարտադրությունում: Նրա առաջին ֆիլմը, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանությանը, ըստ որոշ գնահատականների, եղել է նրա կալանավորման իրական պատճառը: Ասում են, որ եթե այն էկրան բարձրանար, ապա կանարգեր ցեղասպանության զոհերի հիշատակը: Իսկ Հակոբ Հակոբյանը որոշել է չհանձնվել:
Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է նոր ֆիլմ նկարահանել:
«Կրոնական, հայ եկեղեցական ֆիլմ է լինելու, Քրիստոսն էլ կա ֆիլմի մեջ, հիմա այդ սցենարն ենք պատրաստել, օգտվել ենք Աստվածաշնչից մասնագետների, պատմաբանների, աստվածաբանների հետ պետք է հանդիպենք և քննարկենք, տեսնենք՝ ինչ կարող ենք անել»,-ասել է Հակոբյանը:
«Մի խոսքով, եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա Հակոբյանը գուցե Հոլիվուդ տեղափոխվի այնտեղ ավելի ապահով է»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին