Պետք է արթնացնել սովորելու կիրքը. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Կրթությունը հիմա նման է գործարանի, արդյունաբերական հիմնարկի, այնինչ արտասահմանցի շատ մասնագետների կարծիքով՝ այն պետք է նմանվի գյուղատնտեսական, ֆերմայի աշխատանքի՝ հետևելով, որ սերմից զարգանա բույս, որը հետո կտա պտուղներ։ Կրթությունը, մի խոսքով, պետք է տա ոչ այնքան գիտելիքների ցանկը, որքան արթնացնի ամբողջ կյանքի ընթացքում սովորելու, կատարելագործվելու կիրքը։ Այն կա ցանկացած մարդու մեջ, և մանկավարժի գործն է հասկանալ՝ ինչպես և ինչ է աշակերտը ցանկանում սովորել։ Այդ «էկոլոգիական» մոտեցումը հմտություն և համբերություն է պահանջում։ Բայց «արդյունաբերական» մեթոդը կիրառել այսօր, ինձ թվում է պարզապես ժամանակի կորուստ է»։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում