Գյումրեցի անհատ տաքսու վարորդներ կշարունակեն աշխատել «հին ձևերով». «ՀԺ»
Գյումրիում անհատ տաքսու վարորդներին, որոնք պատրաստվում էին բողոքի ցույց անցկացնել, հավաստիացրել են, որ կշարունակեն աշխատել «հին ձևերով»: Տաքսիստները բողոքում էին կառավարության այն որոշման դեմ, ըստ որի՝ իրենք պարտավոր են հաշվիչներ տեղադրել և 8 հազար դրամ հաստատագրված վճար կատարել՝ տաքսի վարելու համար:
Ինչպես «Հայկական Ժամանակ»-ին տեղեկացրել է տաքսիստներից մեկը, քաղաքապետարանի և մարզպետարանի տարբեր չինովնիկներ անցած օրերին իրենց տեղեկացրել են, որ նշված փոփոխությունները չեն կայանա, քանի որ Շիրակի մարզը սոցիալապես վատ վիճակում է, ու կարող են հանգիստ աշխատել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին