Ղուկասյանի գրասենյակից հերքում են նրա առնչությունը նոր ստեղծվելիք կուսակցությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում բուռն քննարկման թեմա է դարձել, այն հարցը, թե ով է գլխավորելու նոր ստեղծվելիք Հանրապետական կուսակցությունը: Արցախում շրջանառվող լուրերի համաձայն՝ կուսակցության «հեղինակը» ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն է: Ի դեպ, վերջին շրջանում նրա անունը հաճախակի է կապվում ԼՂՀ-ում ընթացող այս կամ այն քաղաքական գործընթացի հետ: Նշվում է, որ Ղուկասյանը պատրաստվում է մասնակցել 2017 թվականի ԼՂՀ նախագահական ընտրություններին և այդ նպատակով է ցանկանում կուսակցություն հիմնել:
Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի գրասենյակի պատասխանատու Էդուարդ Աթանեսյանից պարզել Ղուկասյանի առնչությունը կուսակալության հետ, սակայն նա հերքել է այդ տեղեկությունները, ասելով՝. «Պարոն Ղուկասյանը որևէ առնչություն չունի այդ կուսակցության հետ»: