Մասիս քաղաքում վաղուց մոռացել են՝ ինչ է ասֆալտած փողոցը.«Առավոտ»
Մասիս քաղաքի փողոցներով անցնելիս հավատդ չի գալիս, որ ապրում ես 21-րդ դարում։ Քարուքանդ ճանապարհներ, որոնցով երթևեկելն իսկական հերոսություն է։ Այս մասին գրում է «Առավոտ»-ը։
Միայն քաղաքի կենտրոնական փողոցն է բախտի բերմամբ «կարկատած», այն էլ պատճառը ՀՀ նախագահի աշխատանքային այցն էր Արարատի մարզ։ Հենց այդ ճանապարհով է անցել, այդ պատճառով փոքր-ինչ տեսքի են բերել։ Առավել զավեշտալին այն է, որ փողոցի դժվարանցանելի հատվածը առանձնացնելու համար ափսոսացել են անգամ ժապավեն օգտագործել, դա արել են եղևնու չորացած ճյուղով։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին