Պետպատվերով բուժման վերաբերյալ բողոքների շարքը ոչ սկիզբ ունի, ոչ էլ վերջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի, հատկապես՝ մարզերի հիվանդանոցների պետպատվերի բուժման վերաբերյալ բողոքների շարքը ոչ սկիզբ ունի ոչ էլ վերջ: Խնդիրը տարիներով չի լուծվում, և արդեն թվում է, թե այդ հարցը այդպես էլ լուծում չունի: Իրենք՝ բժշկական հաստատությունները, պետպատվերով ցածր որակ և քաղաքացիների բողոքները հիմնականում պայմանավորում են պետական միջոցների սղությամբ, թե իբր պետությունը քիչ է վճարում, և դրա դիմաց ավելի որակյալ բուժում չեն կարող ապահովել: Բայց երբ ամեն անգամ պարզվում է թե ինչպես են բժշկական հաստատությունները վատնում պետբյուջեի միջոցները, հասկանալի է դառնում, որ այդ խնդիրն ամենևին էլ կապ չունի տրված միջոցների քիչ կամ շատ լինելու հետ: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, մի պատմություն, թե ինչպես է ստացվել որ «Արմավիր» բժշկական կենտրոնը նույն բետադին դեղը մի անգամ ձեռք է բերել 4025 դրամով, իսկ մեկ այլ անգամ՝ 13 հազար դրամով: Ինչ կապ ունի՝ պետությունն է քիչ ֆինանսավորում, թե շատ, եթե այդ գումարը, միևնույն է, թալանվում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում