Հրաժարվելով մանդատից՝ պահեցի արժանապատվությունս. Արամ Սարգսյանը՝ ՀԱԿ-ից հեռանալու մասին. «Ժամանակ»
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը պատասխանելով «Ժամանակ»-ի հարցին՝ ուղիղ 3 տարի է անցել խորհրդարանական վերջին ընտրություններից, չե՞ք ափսոսում, որ մանդատը վայր դրեցիք, ասել է. «Բացարձակապես ոչ, որովհետև ես չեմ կարծում, որ ներսում պայքարելը լինելու է ավելի արդյունավետ։ Ես չեմ մեղադրում նրանց, ովքեր մնացել են, բայց ես համարում եմ, որ դուրս գալով ես պահել եմ իմ արժանապատվությունը։ Եթե ես պետք է ՀԱԿ խմբակցության անդամ լինեի՝ մերժելով ՀԱԿ-ը, պատգամավոր լինելու համար մնայի Կոնգրեսում, ես ինձ չէին հարգի։ Ես այդպես եմ մտածում և չեմ ասում, որ ես միանշանակ ճիշտ եմ։ Եթե ես այդ շրջանակում մնում եմ որպես պատգամավոր դա նշանակում է մնալ նաև Կոնգրեսի գաղափարախոսության, նրա մոտեցման հետևորդ, իսկ ես այդտեղ բազմաթիվ հակասություններ ունեի՝ սկսած ամենահիմնականը արտաքին քաղաքականությունից, վերջացրած ներքաղաքական մոտեցումներով։ Այդ առումով, ես համարում եմ, որ դրանով ոչ թե կորցրել, այլ շահել եմ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ