«Դուք ծնվել եք կապիկ լինելու համար». Ճոյտը՝ Արմեն Երիցյանին. «Ժամանակ»
ԱԻՆ և ՏԿ նախարար Արմեն Երիցյանը երեկ հայտարարել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) պատկանող գազալցակայանում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, հայտնաբերվել էին թերություններ, որոնք չեն վերացվել, ինչի արդյունքում 6 ամիս առաջ տուգանվել էին 1 մլն դրամով: Այս կապակցությամբ Հ. Հակոբյանը երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում զայրացած ասել է, որ իրենց ոչ ոք չի կարող տուգանել:
«Սովորական, օրինական կալոնկա ա: Բայց թե ով ինչ կապիկություն ա ուզում անի, նրանց՝ էդ կապիկներին, միայն մի բան կարող եմ հաղորդել, որ ինչ ասելու են, սպասեն մինչև երեխեքի վիճակը կկայունանա: Էդ տարածքային կառավարման նախարարին ուզում եմ ասել՝ էդ կապիկությունը թողեք հետո: Մեկ է՝ դուք ծնվել եք կապիկ լինելու համար»,-ասել է Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ