Ալյուրի գինը կբարձրանա. «Ժողովուրդ»
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը մտահոգում է ցանկացած քաղաքացու, այդ թվում նաև՝ գործարարներին: Տեղական արտադրողները համոզված են, որ էլէներգիայի հերթական թանկացումը կբերի ոչ միայն արտադրության, այլև սպառման ծավալների նվազման: «Ժողովուրդ»-ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման շուրջ զրուցել է 2010թ-ից ալյուրի ու հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Մանչո գրուպ» ընկերության սեփականատեր Իվան Մոսոյանի հետ:
-Պարոն Մոսոյան, եթե բավարարվի ՀԷՑ-ի պահանջը, Հայաստանում էլէկտրաէնէրգիան մոտ 40 դրամով թանկանա: Սա ինչպե՞ս կանդրադառնա Ձեր ընկերության գործունեության վրա:
-Ձեր գրպանի վրա դա ինչպե՞ս կանդրադառնա: Իհարկե վատ, մեզ համար էլ վատ հետևանքներ կունենա: Եթե մի բան թանկանում է, ապա այն համամասնորեն ամեն ինչ վրա տարածվում է: Ուզենք, թե չուզենք, աստիճանաբար, շուկայի պահանջներից ելնելով, եղածի գներն էլ պետք է թանկացնենք և բերենք այն աստիճանի, որպեսզի վնասներ չկրենք և գոնե մի փոքր չափով եկամուտ ունենանք: Շատ տհաճ ու անդուր գործընթաց է:
-Պարոն Մոսոյան, իսկ արդյո՞ք հնարավոր չէ էլէներգիայի սակագնի բարձրացման դեպքում չթանկացնել ալյուրի գինը: Դուք կարո՞ղ եք Ձեր ընկերության շահույթը նվազեցնելու հաշվին ալյուրի գինը չբարձրացնել:
-Ալյուրի արտադրությունն այն միակ արտադրությունն է, որտեղ գազ և այլ էներգակիրներ չեն օգտագործվում միայն էլէկտրաէներգիա: Այսինքն՝ այն ամբողջը ինչի շնորհիվ ալյուրն արտադրվում է, էլէկտրական հոսանքով է: Դե, այսքանից հետո պատկերացրեք, թե ինչպես կարող է էլէներգիայի թանակցումը վատ չանդրադառնալ ընկերության գործունեության վրա: Թեև ամեն հնարավոր բան անում ենք, որպեսզի ալյուրի գինը պահենք, բայց դե ինչքան էլ փորձենք, միևնույն է՝ վնասով չենք կարող աշխատել: Ի վերջո հարցը համար առաջին սննդատեսակի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում