Ճոյտ. «Էս պահին իմ աչքի առաջ մենակ երեխես ու ախպերս են». «Իրավունք»
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Իրավունք»-ի հետ զրույցում, անդրադառնալով իրեն պատկանող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունին, նշել է, որ իրենց գազալցակայանը տուգանվել է. «Սակայն եթե դրանով նայենք, ապա այս պայթյունի համար պատասխան պետք է տան նաև էն մարդիկ, ովքեր տուգանել են: Որովհետև եթե իրենք, որպես մասնագետ, խախտումներ էին հայտնաբերել, ինչի՞ չեն «պլոմբել» ու չեն արգելել, որ մարդիկ աշխատեին, հո՞ մենակ տուգանելով, փող պոկելով չի՞»:
Նա շնորհակալություն է հայտնել դժվար պահին իր կողքը կանգնած մարդկանց՝ հավելելով, որ ոչ մարզպետը, ոչ էլ մարզպետարանի ամենաստորին օղակի աշխատողը չի հետաքրքրվել թե ինչպես է տուժածների վիճակը. «Մեր մարզպետի ուշքն ու միտքն իր ավազի հանքերն են, կեղծ տենդերներ անցկացնելը, ոչ թե մարզի բնակիչների հոգս ու դարդը: …Էս պահին իմ աչքի առաջ մենակ երեխես ու ախպերս են»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին