Լժե-Պալաչը «Վեդի Ալկոյի» տնօրենի ազգականն է .«Հայկական ժամանակ»
Աբովյանի քաղաքապետի թեկնածու 2-րդ Արթուր Հարությունյանը (ոչ Պալաչը) թեև դեռ չի գտնվել, բայց որոշ մանրամասներ են հայտնի դառնում նրա մասին։ «Հայկական ժամանակին» հայտնի է դարձել, որ ժամանակին նրա հայրը՝ Գ. Հարությունյանը եղել է Արզնիի ոստիկանապետը։ Մինչ այժմ խոսում էին, որ լժե-Պալաչը ԱԺ նախկին պատգամավոր «Վեդի Ալկոյի» տնօրեն Մանվել Ղազարյանի մորաքրոջ որդին է։
Երեկ Ղազարյանը թերթին ասել է, որ ինքն էլ չի կարողանում գտնել ազգականին, չգիտի՝ ինչով է նա զբաղվում։ Թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ս. Մեսրոպյանը թերթին հայտնել է, որ Հարությունյանը մի հեռախոսահամար է իրենց թողել, որը հավերժ անհասանելի է։ Ընտրողներն էլ մինչև հիմա նրան չեն տեսել։ Ինչ վերաբերում է Պալաչին, նա պատրաստվում է այսօր՝ մայիսի 30-ին Աբովյանում փուչիկներով խաղաղ երթ անցկացնել։