Իշխանական շրջանակներում քննարկվում են սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետները. «ՀԺ»
Իշխանական շրջանակներում սկսել են քննարկել սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետները, և նեղ շրջանակում արդեն հանրաքվեի օր են նշում՝ նոյեմբերի 29: Մասնագիտական հանձնաժողովը վերջին շտրիխներն է անում փոփոխությունների մեջ:
Երեկ, երբ «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանին հարցրել է՝ ճի՞շտ է, որ նախատեսվում է հանրաքվեն անցկացնել նոյեմբերի 29-ին, նա պատասխանել է. «Ես չեմ կարող ասել, դա արդեն իմ որոշելիք հարցը չէ, ըստ պատրաստ լինելու աստիճանի, բայց գրաֆիկն այնպես է, որ ԱԺ պետք է որ հասցնենք օգոստոսի վերջին: Այն տարբերակը, որ կգնա քննարկման, այդ թվում և ԱԺ, կամ օգոստոսի վերջին, կամ սեպտեմբերի սկզբին կլինի»: