Հայաստանի 3 հիմնական խնդիրները՝ ըստ «Առավոտ»-ի խմբագրի
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Արդեն մոտ 25 տարի է, որ ընդդիմադիրները Հայաստանում սխալ են ախտորոշում իրավիճակը, և դրա պատճառներից մեկն է (գուցե ոչ ամենակարևորը), որ այս ամբողջ ընթացքում բացասական միտումները խորանում են և ամրապնդվում:
Սխալն այն է, որ ընդդիմադիրների կարծիքով՝ Հայաստանում ստեղծվել է «բռնապետական ռեժիմ», և առաջին դեմքերը՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը, իրենց վստահված ժամանակահատվածում կամ արդեն իսկ Հայաստանի դիկտատորներն են, կամ էլ վաղը չէ մյուս օրը Հայաստանում կհաստատվի (կամ արդեն հաստատվել է) «ստալինյան ռեժիմ», «ֆաշիստական ռեժիմ» և այլն: …Իրականում Հայաստանում չի եղել ու չի լինելու բռնապետական ռեժիմ այդպիսի ռեսուրսներ մեր երկիրը չունի:
Չկա և չի լինելու միակուսակցական կամ միաբևեռ՝ «ընդդիմությունից զուրկ» խորհրդարան, չի լինելու համընդհանուր գրաքննություն, չի լինելու քաղաքական հավաքների արգելք, չեն լինելու «առաջնորդի» ցիկլոպիկ արձաններ և այլն: Եկեք մոռանանք Հայաստանում բռնապետության հնարավորության մասին: Մեր իրական խնդիրները գուցե ավելի ծանր են, ավելի «վնասակար են«, քան բռնապետության դեպքում, բայց՝ այլ են: Դրանք հիմնականում երեքն են
1.Հայաստանում չկան իշխանությունը փոխելու մեխանիզմներ (պալատական հեղաշրջումները հաշիվ չեն):
2. Հայաստանում հարստությունը պատկանում է մի քանի ընտանիքի և այդ ընտանիքները կապված են բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ:
3. Հայաստանում չկա անկախ դատական համակարգ, և, հետևաբար, քաղաքացիները պաշտպանված չեն ոչ մի ապօրինությունից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: