Ռադիկ Մարտիրոսյանը՝ Բուսաբանական այգու հրդեհի մասին. «Ժողովուրդ»
Հուլիսի 25-ին՝ ժամը 12:50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի բուսաբանական այգում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այրվել է 15 հա տարածք: Բուսաբանական այգին գտնվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հսկողության տակ:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԳԱ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպիսի վերահսկողություն է իրականացվում այգում:
-Պարոն Մարտիրոսյան, բուսաբանական այգում վերջերս հաճախակի են դարձել հրդեհները, որոնց պատճառով այգին բավականին մեծ վնասներ է կրում: Ինչի՞ արդյունք է դա, արդյո՞ք Ձեր կողմից պատշաճ վերահսկողություն է իրականացվում՝ կանխելու համար այդ ամենը:
-Ամառվա շոգին միայն այդտեղ բռնկումներ չեն լինում, տարբեր տեղեր էլ նման հրդեհներ լինում են, այն տարածքները, որոնք մեծ են, այնտեղ էլ է բռնկվել, այն էլ ոչ թե մեկ անգամ, այլ ամեն տարի գրեթե լինում է: Ամառվա շրջանում այդպիսի դեպքեր լինում են: Հսկողությունը.... պահակային հսկողություն է սահմանված, սովորական հսկողություն է, երբեմն հիմնարկների համար մեծ թվով պահակներ պահելն էլ դժվար է, որովհետև ֆինանսական խնդիրների հետ է կապված: Համենայնդեպս, նորմատիվորեն համապատասխան պահակային ծառայությունն է իրականացվում: