Հանրահավաք և նստացույց բառերը լրիվ վարկաբեկվեցին. «Իրավունք»
«Իրավունք»-ը գրում է. «Նախորդ ուրբաթ Հայրիկյանը՝ իրեն միացած սեֆիլյականներով հանդերձ, Ազատության հրապարակում անցկացրեց հերթական, ավանդական հանրահավաքը, ուր սակայն եվրոպական դրոշներ այս անգամ չկային: Դե եկան, հավաքվեցին, ճառեր ասացին, նույնիսկ երգեցին և կատարված պարտքի գիտակցումով ցրվեցին: Տակն էլ մնաց այն, որ հերթական անգամ աղճատվեց «հանրահավաք» հասկացողությունը, քանզի հրապարակում հավաքված ամբողջ հանրությունը հանգիստ կարող է տեղավորվել մեկ ավտոբուսի մեջ:
Նույնը չենք կարող ասել «Ժառանգության» խոսնակ Դավիթ Սանասարյանի կողմից ղեկավարվող «Ոտքի, Հայաստան» խմբակի մասին: Սրանք նախօրոք հայտարարել էին բոլոր կենտրոնական փողոցները փակելու ակցիայի մասին, թեև ունեն այնքան քիչ ակտիվիստ, որ յուրաքանչուր փողոցին մեկական ակտիվիստ չի հասնի: Սակայն դա լիլուլի հատուցվել է ագրեսիվությամբ: Այսպես, նախաձեռնվել են համառ փորձեր՝ նստացույցի նստել հենց հանրապետության հրապարակի կենտրոնում: Այդտեղ էլ նստացույցի գաղափարը ոտնատակ գնաց, քանզի դա ոչ թե նստացույց է, այլ կրկես, ու պարզ չէ, թե ինչ են պահանջում: Նույնիսկ որոշ քաղաքացիական ակտիվիստներ սկսեցին տարակուսել, թե ինչպես կարող է որևէ նախաձեռնության նպատակ լինել հրապարակի մեջտեղում նստել»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին