Շավարշ Քոչարյանը էքստրեմալ տուրիզմի սիրահար է. «ՀԺ»
Պարզվում է` փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը էքստրեմալ տուրիզմի սիրահար է և երիտասարդ տարիներին զբաղվել է սպորտային նավարկություններով: Քոչարյանը «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ դեռևս 60-ականներին ընկերների հետ լաստեր են պատրաստել և ամեն տարի մեկնել տարբեր վայրեր, այդ թվում՝ Բայկալ լիճ: Քոչարյանը հիմա այլևս նման բաներով զբաղվելու ժամանկ չունի:
Լրագրողի հարցին՝ եթե ընտրելու հնարավորություն ունենար, ո՞ր կենսակերպը կընտրեր՝ սպո՞րտը, թե քաղաքականությունը, նա խուսափել է պատասխանել: Այնուամենայնիվ Քոչարյանը նշել է, որ իր համար կարևոր է աշխատանքը, իսկ երբ հնարավորություն է լինում գոնե 2 շաբաթով արձակուրդ վերցնել, նախընտրում է թոռնիկների հետ լինել: Նա միևնույն ժամանակ նախանձով է նկատել, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն իր մեկամսյա արձակուրդը ծախսում է էքստրեմալ տուրիզմի վրա: