Առաջիկայում Ստեփան Դեմիրճյանը կանդամակցի Արթուր Բաղդասարյանի կուսակցությանը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հնարավոր է, որ առաջիկայում Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանը անդամակցի ոչ ավել, ոչ պակաս ՀԺԿ-ն: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է «Հայկական վերածնունդի» ֆինանսավորողը, իսկ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը և Արա Աբրահամյանը կապված են սերտ խնամիական կապերով՝ Դեմիրճյանի դուստրն ամուսնացած է Արա Աբրահամյանի քրոջ որդու հետ:
«Այս իրավիճակում Ս. Դեմիրճյանի համար ավելի նախընտրել է լինել սիրելի խնամու նախաձեռնած դաշինքում, քան Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծած ՀԱԿ-ում, որի վերելքի ժամանակները վաղուց արդեն անցյալում են»,-գրել է թերթը: