Պալաչին կունեզրկե՞ն. «Ժամանակ»
«Արդեն իսկ մեկնարկում է նորընտրիր քաղաքապետ Վահագն Գևորգյանի նախկին հակառակորդի՝ «Քինգ Դելուքյս» ընկերության տնօրեն, «Պալաչ» մականունով Արթուր Հարությունյանի նկատամամբ հաշվեհարդարը, ինչը սկսվել է նրա բիզնեսներից, նշենք, որ նա իրականացնում է Աբովյանի ներքաղաքյին և միջմարզային ուղևորափոխադրումերը»,-գրում է «Ժամանակը»:
Նորընտրիր քաղաքապետը «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ քաղաքացիները իրեն բողոքել են ուղևորափոխադրման որակից, ուստի նոր մրցույթ է հայտարարվելու:
Թերթի հարցին՝ միգուցե Ծառուկյանի կողմնակիցներն են կազմակերպված դժգոհում, որպեսզի նրան զրկեն այդ բիզնեսից, Վ. Գևորգյանը պատասխանել է. «Ես չէ, որ պետք է զրկեմ, մրցույթին պետք է մասնակցեն այն կազմակերպությունները, որոնք համոզված կլինեն, որ կարող են առաջիկա տարիներին ուղևորափոխադրումներ կատարել Աբովյանում»: