Ճոյտը նոր ֆիլմի սցենար է գրում. «Ժամանակ»
Երևան-Էջմիածին ավտոճանապարհին ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանի պայթյունից բավական խորը այրվածքներ ստացած նրա որդին արդեն տանն է, նրա կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում, ամեն ինչ կարգին է, բայց դեռ բուժումները շարունակվում են, քանի որ հատկապես ձեռքերի շրջանում այրվածքները խորն են: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
Որդու առողջական վիճակի բարելավումը Հակոբյանին հնարավորություն է տվել ակտիվորեն զբաղվել նոր ֆիլմի աշխատանքներով, ինչպես նաև նախորդ՝ սկանդալային «Հիշողություն» ֆիլմի՝ արտերկրում ցուցադրություններ կազմակերպելու աշխատանքներով:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող Հակոբյանի հեղինակած «Հիշողություն» ֆիլմը ցուցադրվեց վերջերս, նախ՝ «Դալմա» առևտրի կենտրոնի «Սինեմասթար» կինոթատրոնում, իսկ առաջիկայում կցուցադրվի նաև Մոսկվայում և ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում: «Հիմա առանձին ընկերություն կա, որը զբաղվում է ֆիլմի ցուցադրման աշխատանքներով, առաջիկայում այն կցուցադրվի և Մոսկվայում, և Գլենդելում»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ