«Լուսավորիչ» շարժումը հասարակական կազմակերպություն է հիմնում. «Հրապարակ»
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Լուսավորիչ» շարժման ղեկավար Նարեկ Այվազյանն, ով նաև «Ազատ դեմոկրտաներ» կուսակցության անդամ է հանդիսանում, «Հրապարակ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ շարժումն այժմ հասարակական կազմակերպություն է հիմնում:
«Մեր պայքարը ոչ թե անձանց կամ անձանց խմբի դեմ է, այլ հանուն մեր գաղափարների: Ներկայումս մեր ջանքերն ուղղել էինք միասնական գաղափարներ գեներացնելուն՝ ձևակերպել ընդհանրական խնդիրներն ու նպատակները, դրանց հասնելու հնարավոր ճանապարհները: Հիմա հիմնում ենք հասարակական կազմակերպություն, որ կծառայի մեր գործունեությանը՝ որպես օժանդակ գործիք»,- նշել է Այվազյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին