Սահմանադրական բարեփոխումները «չարի ու բարու» մահացու ճակատամարտի թատերաբեմ սարքելը ծիծաղելի է. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Մարդկանց, ազգերի, կուսակցությունների բաժանարար գծերը սահմանելը, ինքնին վատ է, բայց սահմանադրական բարեփոխումները «չարի ու բարու» մահացու ճակատամարտի թատերաբեմ սարքելը պարզապես ծիծաղելի է՝ կարելի է ավելի ծանրակշիռ առիթներով հանել թուր-թվանքը և ջախջախել իրար, եթե այդպիսի ցանկություն կա։
Խնդիրը, ինչպես արդեն շատերն են նշում, Սահմանադրությունը կամ նույնիսկ վերարտադրությունը չէ։ Խնդիրը, թող վերամբարձ չհնչի, նոր սկզբունքների վրա քաղաքականությունը կառուցելն է՝ ոչ միայն իշխանության, այլև ամբողջ քաղաքական համակարգի։ Մենք այն վիճակում չենք, որ շարունակենք ապրել հայաստանյան սովորական, 1990-ականներին մշակված մոդելներով։ Ժամանակն է օդափոխել սենյակը և դադարեցնել պայքարը մի բաժակ օղու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ