Ազատության հրապարակի «արձակուրդն» էլ ավարտվեց. ՉԻ
Երեկ որոշակիորեն խախտվեց Բաղրամյան պողոտայի անդորրը։ «Ոչ թալանին» նախաձեռնությունը սկսել է ակցիաների շարքը, ինչն էլ առիթ դարձավ, որ Երևանում վերստին հանրահավաքային պայքարի շունչը թևածի։ Ահագին լարված օրվանից հետո երեկ ցուցարարներն ուշ երեկոյան ազատեցին Բաղրամյան պողոտան։
Ակցիայի ժամանակ ձերբակալված 3 անձիք ազատ արձակվեցին։ Իսկ բաժին տարված մնացած քաղաքացիների համար ցուցարարները ժամանակ տվեցին ՀՀ ոստիկանությանը՝ եթե Բաղրամյանից մինչ Հանրապետության հրապարակ հասնելը բոլորն ազատ արձակված չլինեն, ապա մենք քաղաքացիական անհնազանդության դրսևորումները կշարունակենք կառավարության մոտ։ Ոստիկանությունն էլ իր հերթին հայտարարեց, որ կլինի այնպես, ինչպես խոստացել են՝ ազատ կարձակվեն բոլոր ցուցարարները։
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին՝ Ազատության հրապարակում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին