Գիտելիքն այլևս պահածո չէ, որն ուսուցիչը ամեն օր իր հետ դասարան է բերում. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Երեկ նշվեց ուսուցչի օրը: Հավուր պատշաճի շատ բաներ ասվեցին: Ուսուցիչների գովեցին, ծաղիկներ նվիրեցին: Ինչ խոսք, նրանք արժանի են ամենաբարձր գովասանքներին՝ նաև, իհարկե, ավելի բարձր աշխատավարձի: Բայց, ինչպես և ցանկացած միջոցառում, այն մեկ օրվա նշանակություն ունի և չի կարող ստվերել այն հանգամանքը, որ ուսուցչի դերն այսօր փոխվել է, և այնպես, ինչպես դաս էին տալիս ինձ, այլևս հնարավոր չէ դաս տալ իմ երեխաներին և, մանավանդ, թոռներին: Եվ այդ խնդիրը կա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
Ամեն ինչ գալիս է նախապաշարումից, որ գիտելիքը մի պահածո էր, որն ամեն օր ուսուցիչը բերում է իր հետ դասարան և հմտորեն բացում ու մատուցում է աշակերտներին: Ցանկացած աշակերտ կամ, առավել ևս, ուսանող հնարավորություն ունի օգտվելու այդ «պահածոյից» համացանցի միջոցով, և հաճախ դա կարող է անել ավելի արագ, քան նրա ուսուցիչը:
Եթե դուք դիմեք մի փոքր այլաբանության, ապա կարելի է ասել, որ ուսուցիչը նրա համար չէ, որ դասարանում հայտնի, թե որքան կլինի երկու անգամ երկուսը, այլ նրա համար, որպեսզի հուշի թե ինչ բան է բազմապատկելը, ինչպես է դա արվում և ինչի համար է դա պետք: Youtube-ում բազմաթիվ ոգևորիչ տեսանյութեր կան, թե օրինակ, ինչպես են երեխաները սովերում ֆիզիկայի օրենքները ոչ թե թղթի վրա գրված բանաձևեր սերտելով, այլ, ասենք հեծանիվ հավաքելով: Ցավոք, աշխարհի ոչ մի դպրոցում նման մոտեցումն առօրյա չի դարձել»: