Աշոտ Աղաբաբյանն՝ իր և քրեական հեղինակությունների հարաբերությունների մասին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ։ Փաստորեն, Դուք էլ եք մոտ քրեական հեղինակություններին, մասնակցել եք Նորադուզցի Ալիկ Բանդուրյանի ծննդյան տոնակատարությանը, հարցրել է «Հրապարակ»-ը։
«Ասենք՝ ունեմ հարաբերություն, ինչ վատ ա»,-զարմացել է պատգամավորը։ «Բայց էս տարի չի եղել, անցած տարի եմ մասնակցել... Շատ լավ հարաբերությունների մեջ եմ, ինչ ա, հանցագո՞րծ ա,- վրդովված պարզաբանում է պահանջել պատգամավորը։– Էսօր մոդա է քրեական հեղինակություն ըլնելը, ի՞նչ ա եղել որ»։
Հավակնություններ ունեք ինքներդ էլ համալրեք նրանց շարքերը։ «Ըտենց հավակնություններ մարդ պիտի երեխա ժամանակվանից ունենա, ես չունեմ։ Եվ մի ասեք «քրեական, իրանք էլ հասարակության շերտ են՝ առաջին հերթին»։