Տեքստային առումով սահմանադրական փոփոխությունները հանգեցնելու են Հայաստանի ժողովրդավարացմանը. «168 Ժամ»
Խորհրդարանը 104 կողմ, 10 դեմ ձայներով ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի սկզբին ներկայացվելու է հանրաքվեի: Այս մասին գրել է «168 Ժամ»-ը՝ նշելով, որ տեքստային առումով սահմանադրական փոփոխությունները մեծ հնարավորություններ են ընձեռում իշխանության ապակենտրոնացման, որոշումների կայացման կոլեգիալության սկզբունքի ամրագրման, ընդդիմության դերի որոշակի բարձրացման և մի շարք այլ կարևոր առումներով, որոնք հանրագումարում հանգեցնելու են Հայաստանի ժողովրդավարացմանը ու քաղաքական մշակույթի կատարելագործմանը:
«Բարեփոխված կամ նոր սահմանադրությունը կարող է իսկապես դրական ազդեցություն ունենալ Հայաստանի համար, եթե դրա ընդունմանը զուգահեռ կամ դրանից առաջ՝ բարեփոխվեն, վերափոխվեն սահմանադրության «սուբյեկտները»՝ իշխանությունները՝ առաջին հերթին, և քաղաքական համակարգը՝ ընդհանուր առմամբ:
Սահմանադրական փոփոխություններն իրականում ընտրություն են Հայաստանի հասարակության, քաղաքական ուժերի համար: Ընտրություն ոչ այնքան՝ «այո»-ի ու «ոչ»-ի, որքան՝ բուժվելու կամ հիվանդության շարունակվելու ու, Աստված մի արասցե, մահկանացու կնքելու միջև: Սա հերթական, գուցե ամենաճակատագրական «կամ-կամ»-ն է, որից կախված է Հայաստանի ապագան»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին