«Ոչ»-ի ճակատում սկզբում որոշում են հետո՝ խորհրդակցում. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորված «Հանրային փրկություն ճակատի» անունը փոխվել է և կկոչվի «Նոր Հայաստան»: Ժիրայր Սեֆիլյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 12-ին ասուլիսով կազդարարեն այդ ճակատի մեկնարկը»:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը թերթի թղթակցին ասել է, որ ամեն ինչ անելու են, որ փորձեն սահմանադրական փոփոխությունների դեմ միասնական ճակատով կռիվ տան: «Ժառանգությունը», նախ ստորագրել էր նաև «Չ՛եք անցկացնի» նախաձեռնության ձևավորված «Ոչ»-ի ճակատի փաստաթուղթը:
Թերթի հարցին «Ոչ»-ի ճակատի հոկտեմբերի 30-ի հանրահավաքին «ժառանգությունը» մասնակցելո՞ւ է, Սանասարյանը պատասխանել է. «Չի քննարկվել, բայց կարծում եմ, որևէ խնդիր չկա, որ մասնակցենք, թեև մենք ասել ենք, որ չպետք է առանձին-առանձին պայքարել, պետք է միասնական լինել»: Փաստորեն, հանրահավաքների օրը առանց ընդհանուր քննարկման են որոշում՝ նկատառմանը Սանասարյանն արձագանքել է. «Այո նախաձեռնությունն է որոշում, հետո խորհրդակցում է»: