Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների 69-րդ լիագումար նիստին Հայաստանը կունենա իր պատվիրակությունը.«Ժողովուրդ»
Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) 69-րդ լիագումար նիստին, որը տեղի է ունենանու հոկտեմբերի 11-ից 17-ը, Ստրասբուրգում, կմասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը։ Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
«Համապատասխան պատվիրակությանը գործուղելու մասին որոշումը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ մեկ շաբաթ առաջ էր ստորագրել։ Ըստ այդմ, պատվիրակությունը կգլխավորի ՀՀ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկատի տեղակալ Կարեն Գևորգյանը։
Այսինքն կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված միջոցառմանը մասնակցող պատվիրակությունում չկա մեկը, որի անմիջական պարտականությունների մեջ է մտնում կոռուպցիայի դեմ պայքարը։ Ուղղակի պետք է եղել անգլերեն իմացող մարդ ուղարկել՝ ճառելու համար»,-նշել է թերթը։