17:22 13/03/2010 » Տարածաշրջան
Ադրբեջանում կալանավայրերում խոշտանգումների ու կտտանքների ենթարկվածների թիվը 81-ից աճել է` հասնելով 131-ի
Մարտի 11-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ ամենամյա զեկույցը: Ադրբեջանին նվիրված հատվածում մանրամասն անդրադարձ է կատարվել այդ ոլորտին: Զեկույցում մասնավորապես ասված է, որ Ադրբեջանում լրջորեն խախտվում են մարդու իրավունքները բոլոր ոլորտներում:
Ըստ զեկույցի, Իլհամ Ալիևը 2008 թվականի հոկտեմբերին վերընտրվել է, և ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին: Ընտրությունների ժամանակ խախտումները դրսևորվել են ոստիկանական ուժերի և ԶԼՄ-նրի գործունեության սահմանափակումներով, դիտորդների վրա գործադրած ճնշումներով, ձայների սխալ հաշվարկով և ընտրությունների արդյունքներով:
Զեկույցում հատուկ անդրադարձ է կատարվել իրավապահ համակարգում իրականացվող խոշտանգումներին: Նշվում է 2009 թ. ոստիկանական բաժանմունքներում, ազատազրկման վայրերում մահվան 4 դեպքերի մասին` Վագիֆ Սուլեյմանով, Թոգլուր Մամեդզադե, Ռուստամ Ալիև, Ագա Թուրաբով: Մասնավոր աղբյուրների փոխանցմամբ` կալանավայրերում խոշտանգումների ու կտտանքների ենթարկվածների թիվը 81-ից աճել է` հասնելով 131-ի:
Կալանավայրերում պայմանները դեռ շարունակում են ծանր մնալ` չնայած բանտային համակարգի բարելավման գործընթացներին: Կալանավայրերի գերբեռնվածությունը, սննդի անբավարարությունը հանգեցնում են կալանավայրերում վարակիչ հիվանդությունների տարածմանը: Դա առաջին հերթին վերաբերում է Գոբուստանի խիստ ռեժիմի գաղութին, որտեղ կալանավորները ենթարկվում են ֆիզիկական և սեռական բռնությունների:
Զեկույցում ասվում է, որ 889 կալանավորներ վարակված են թոքախտով, իսկ անցած տարվա ընթացքում 18 կալանավոր մահացել է այդ հիվանդության պատճառով:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
22:20 31/07/2010 » Քաղաքական
Օգոստոսի մեկից Ռուսաստանը նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում
21:25 31/07/2010 » Հասարակություն
Պակիստանում ջրհեղեղի պատճառով մահացածների թիվը հասել է 800-ի
20:35 31/07/2010 » Քաղաքական
20:04 31/07/2010 » Տնտեսություն
16:02 31/07/2010 » Սպորտ
Վենգեր. «Միշտ ասել եմ, որ Սեսկ Ֆաբրեգասը մեր ավագն է լինելու հաջորդ մրցաշրջանում»
«Առաջարկում եմ զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց»
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին
