Ադրբեջանի կենտրոնական հրապարակում տեղադրված դրոշի բացման և «փակման» արարաղությունները գրեթե համընկել են

16:39 03/09/2010 » Հասարակություն

Ադրբեջանի կենտրոնական հրապարակում տեղադրված դրոշի բացման և «փակման» արարաղությունները գրեթե համընկել են

 Մի քանի օր առաջ, սեպտեմբերի 1-ին, Ադրբեջանի մայրաքաղաքում հանդիսավոր կերպով բացվել է Պետական դրոշի հրապարակը, որի կենտրոնում մեծ չափսեի հասնող դրոշ էր տեղադրվել: Դրոշը տեղադրված է 162 մետր բարձրությամբ ձողի վրա, իսկ նրա ընդհանուր մակերեսը՝ 2450 քառ. մետր է, քաշը՝ 250 կգ: Նշենք, որ  կառուցումից ի վեր, այնգտնվել է երկրի նախագահի վերահսկողության ներքո, իսկ հրապարակի բացման օրը՝ սեպտեմբերի 1-ին, Ալիևը գովեստի խոսքեր էր հնչեցրել դրա հեղինակների հասցեին, ասելով, որ այն ճիշտ հաշվարկներով է տեղադրվել:

Սակայն արդեն երեկ, սեպտեմբերի 2-ին, ուժեղ քամու պատճառով դրոշի վրա պատռվածքներ է առաջացել, ինչը նույնիսկ անզեն աչքով է նկատելի եղել:

Եվ պատահական չէ, որ այսօր, որոշ լրատվամիջոցներ, այդ թվում՝ ադրբեջանական «Բաքիլիլար.ազ» լրատվական կայքը տեղեկություններ են տարածելել այն մասին, որ մեծ խանդավառությամբ տեղադրված դրոշն արդեն իսկ իր տեղում չէ: Նույն լրատվամիջոցները հաղորդում են, որ հսկայական դրոշը չի դիմացել քամու ուժգնությանը և այն, իրեն վերապահված «դերն» այլևս չի իրականացնում: 

 Տեսանյութն այստեղ` http://www.youtube.com/watch?v=7GnvuVZjEj4

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց